Հայերի հիմնական սննդամթերքներից մեկը լավաշ հացն է, որ թխում են թոնիրում՝ ալյուրից, գոլ ջրից, թթխմորից և աղից: Լավաշ պատրաստելու համար խմոր են հունցում, որը դնում են տաք տեղ խմորման համար: Խմորումն ավարտվելուց հետո խմորը դարձնում են 100-150 գրամանոց գնդեր և գրտնակով բաց են անում 3-4 մմ հաստության երկար և լայն թերթերով:Իսկ ինչո՞վ է բացատրվում, որ թոնրի ձևը և նրա մեջ թխվող լավաշը հայերի կենցաղում պահպանվել է հազարամյակների ընթացքում: Մեզ թվում է, որ դրան նպաստել են լավաշի մի քանի դրական հատկությունները, այն է` բարձր սննդականությունը, լավ յուրացվելը, երկար պահելու ունակությունը և հաց թխելու առավել կատարելագործված մեթոդի կիրառումը:Մեր լավաշի պատրաստման եղանակը չի փոխվել :Մեր լավաշը չի պարունակում հավելումներ ,կոնսերվանտներ և թխվում է բացառապես կավե թոնրի մեջ: Դա է պատճառը, որ այսօր մենք կարող ենք վստահաբար վայելել մեր նախնիների հայտնաբերած հացի համն ու որակը: Ի տարբերություն հացի շատ այլ տեսակների, հայկական լավաշը չի պարունակում խմորիչ: Եվ դա է նաև պատճառը, որ լավաշն առողջարար է և հարմար ցանկացած սննդակարգի համար: