Բուրավետ, ախորժաբեր լավաշը հայոց հացերի արքան է, Հայաստան աշխարհի սրբազան արարչագործությունը: Նրա քաղցրությունը
պայմանավորված
է
դարեր
շարունակ
այս
քարքարոտ
հողից
արդար
վաստակով
հաց
քամելու
դժվարության
հետ,
ինչպես
ասում
են`
քարից
հաց
են
քամել:
Հայաստանում
լավաշ
հացը
հայտնի
է
մ.թ.ա 1-ին հազարամյակից:
Արտաշատ
քաղաքի
պեղումների
ժամանակ
հայտնաբերվել
է
այդ
ժամանակաշրջանի
գետնափոր
թոնիրը:
Լավաշը
նուրբ,
երկար,
մինչև
70սմ
օվալաձև
հաց
է,
որը
բնորոշ
է
միայն
հայերին:
Լավաշ
թխելը
հայ
կանանց
մենաշնորհն
է:
Այն
թխում
են
մինչև
1,5մ
խորության
և
80սմ
տրամագծով
թրծված,
հողի
մեջ
թաղված
հատուկ
կավե
գլանաձև
հարմարությունում,
որը
կոչվում
է
թոնիր:
Եթե երբևէ մասնակցեք մագաղաթի թերթեր հիշեցնող լավաշի թխման արարողությանը, կհամաձայնեք, որ այն ամենահետաքրքիր
ու
ամենաբարդ
արարողությունն
է:
Գնդերը
կլոր
լավաշների
ձևով
փայտե
գրտնակով
գրտնակելուց
հետո
գցում
են
ձվաձև
փափուկ
բարձի
վրա,
որը
կոչվում
է
ռաֆաթա
կամ
բադադ
և
խփում
թոնրի
տաք
պատին:
Հաշված
րոպեներ
հետո
նրբաթերթ
լավաշը
պատրաստ
է:
Լավաշը զուտ հայկական հաց է: Ճշմարտությունը այն է, որ լավաշը աշխարհի ամենաերկարաժամկետ պահվող հացն է (պահպանման
ժամկետը
1 տարի):
Լավաշը
կարելի
է
չորացնել
և
շատ
երկար
պահել,
իսկ
երբ
թրջում
են
ջրով,
այն
կրկին
թարմանում
է:
Լավաշը
բոլոր
տոնական
սեղանների
պարտադիր
և
գլխավոր
զարդն
է:
Հայկական
խոհանոցում
կան
ազգային
ուտեստներ,
որոնք
ուտում
են
միայն
լավաշով:
Չմոռանանք
նաև,
որ
առանց
լավաշի
անհնար
է
վայելել
ո՛չ
պանրով
բրդուճը,
ո՛չ
հայկական
ավանդական
խաշը,
պանրխաշը
և
ո՛չ
էլ
անուշաբույր
խորովածը:
Комментариев нет:
Отправить комментарий